https://arm.sputniknews.ru/20260606/uzhegh-hajastan-dashinqi-patgamavvori-teknatsuneric-6in-kdzerbakalen-qk-103110878.html
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6–ին կձերբակալեն. ՔԿ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6–ին կձերբակալեն. ՔԿ
Sputnik Արմենիա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները։ 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T11:36+0400
2026-06-06T11:36+0400
2026-06-06T11:40+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն
պատգամավոր
թեկնածու
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Խոսքը պատգամավորի թեկնածուներ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սասուն Բադոյանի, Աշոտ Սահակյանի և Արթուր Աբրահամյանի մասին է, որոնք մեղադրվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները։Որոշումների կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, պատգամավոր, թեկնածու, ձերբակալություն
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, պատգամավոր, թեկնածու, ձերբակալություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Որոշումների կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: