Հայաստանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ՌԴ–ի նկատմամբ ագրեսիվ դաշինքի. Օվերչուկ

https://arm.sputniknews.ru/20260205/hajastany-petq-e-hashvi-arni-vor-em-n-veratsvum-e-rdi-nkatmamb-agresiv-dashinqi-overchuk-98414814.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367673_0:0:2732:2048_1920x0_80_0_0_e4aacd19ecf8086789625184325c87b6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ օվերչուկ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

ալեքսեյ օվերչուկ, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը ռազմաքաղաքական միության է վերածվում, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Երևանը գիտակցի, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։

«Արդյոք հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը։ Հավանաբար նաև այս հարցը պետք է իրենց տան», – հավելել է նա։

Օվերչուկը հայտարարել է նաև, որ Հայաստանը հասկանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի կարևորությունը, դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա։

«Եվրասիական միությունը Հայաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերն է և մոտ ապագայում կմնա այդպիսին։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Միևնույն ժամանակ, ըստ Օվերչուկի, Հայաստանում բավականին մեծ թվով մարդիկ կան, այդ թվում՝ երկրի ղեկավարության կազմում, որոնք ցանկանում են մերձենալ Եվրամիության հետ։

«Նրանք բացարձակ իրատես են այս հարցում և հասկանում են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի կարևորությունը իրենց երկրի բարեկեցության համար։ Հասկանալի ձգտում կա՝ դիվերսիֆիկացնելու սեփական տնտեսությունը, առևտրային կապերը։ Դա ևս հասկանալի է, նորմալ ցանկություն է, երբ երկիրն ուզում է զարգացնել կապերը այլ երկրների հետ, դրան ևս պետք է համապատասխանաբար վերաբերվել», – ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ միաժամանակ ձգտելով համապատասխանել եվրոպական չափանիշներին՝ պետության զարգացման, կառավարման և այլ հարցերի առումով։

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի տեսականորեն դուրս գալու վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին։ Բայց ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, ընդդիմությունն էլ փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է որակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին միանալու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է ԵՄ կազմում։

ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով

Leave a comment