Դանակով զինված տղամարդը Բուգուրուսլանում փորձել է ներխուժել մանկապարտեզ

Բաժանորդագրվել

Դաստիարակի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ողբերգությունից։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Բուգուրուսլանի մանկապարտեզ, սակայն նրան կանգնեցրել է դաստիարակը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Դմիտրի Դյաչենկոն։

«Դանակով զինված տղամարդը կոտրել է դուռը և մտել նախադպրոցական հաստատություն։ Անմիջապես ակտիվացել է տագնապի ազդանշանը, սակայն հանցագործին առաջինը դիմակայել է մանկապարտեզի դաստիարակը` Լիա Գալեևան», – գրել է նա Telegram–ում։

Քաղաքապետի խոսքով՝ կինը պահել է ներխուժողին այնքան ժամանակ, մինչև ժամանել են արտակարգ ծառայությունները։ Դրա շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ողբերգությունից։

Կրասնոյարսկի դպրոցներից մեկում աշակերտուհին այրվող լաթ է նետել դասարան. տուժածներ կան

Leave a comment