Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Նախաձեռնել ենք Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Իշխանյանի անվան մրցանակներ ազգային պայքարի լավագույն ստեղծագործությունների համար։
Գաղափարը Հայաստանի դիվանագիտական հիմնադրամինն է։
Սա կարևոր երախտիք է մերօրյա այն գործիչներին, ովքեր զոհաբերել են իրենց ազատությունը և անվտանգությունը հանուն հայրենակիցների կյանքի։
Հաջորդիվ կհայտարարենք նաև Արցախի ռազմաքաղաքական մյուս գործիչների անվան մրցանակների մասին»։