Փա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ






«Համահայկական ճակատ»Շարժում տելեգրամյան ալիքը գրում է․

Րոպեներ անց սկսվում է լռության օրը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քաղաքական պայքարը, բանավեճերն ու քարոզարշավը ավարտվում են, և խոսքի հերթը փոխանցվում է ժողովրդի կամքին։
Մաղթում ենք բոլոր Ազգային ուժերին սթափություն, ամուր կամք, հայրենասիրություն և փոխադարձ հարգանք։ Անկախ քաղաքական հայացքներից` հիշենք, որ բոլորս մեկ պետության, մեկ ժողովրդի և մեկ ապագայի պատասխանատուն ենք։
Թող յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը կատարի խղճով, արժանապատվությամբ և Հայաստանի Հանրապետության հանդեպ պատասխանատվության զգացումով։

Փա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին։

Համահայկական ճակատ





Leave a comment