Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ–ի դեմ միֆական վտանգների մասին. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260205/mez-hamar-tarorinak-e-erb-lsum-enq-hjusisic-hhi-dem-mifakan-vtangneri-masin-lavrvov-98436348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

России странно слышать заявления о некой угрозе Армении с севера – Лавров

Sputnik Արմենիա

России странно слышать заявления о некой угрозе Армении с севера – Лавров

2026-02-05T15:09+0400

true

PT1M39S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98433077_240:0:1680:1080_1920x0_80_0_0_6df4ba7d374614dc329296201ed7c338.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Սերգեյ Լավրովի խոսքով` ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։

Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ–որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հատկապես խոսվում է ՀԱՊԿ–ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, Հայրենական մեծ պատերազմը»,– ընդգծել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։

Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ–ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ–ին:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է:

«Մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության հետ կապի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, որ արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դա դուր գալիս»,– նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ Մոսկվան երբեք չի առարկում, երբ իր գործընկերներն այլ ուղղություններով արտաքին կապեր են զարգացնում։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ–ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը:

ԵԱՏՄ–ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա Հայաստանի որոշելիքն է. Լավրով

Leave a comment