Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ

Հասարակություն

05.06.2026 | 20:51

Ներքին Չարբախում հունիսի 5-ին տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքով համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի վարորդին և ներկայացնում են Քննչական կոմիտե։ Այս մասին Factor.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ ՆԳՆ-ն մանրամասներ էր ներկայացրել Ներքին Չարբախում հունիսի 5-ին տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքի վերաբերյալ։ Ոստիկանություն դիմած տղամարդու խոսքով՝ քաղաքական ուժերից մեկի աջակիցների հետ վիճաբանությունից հետո իրեն հարվածներ են հասցրել, իսկ դեպքի ընթացքում տեղի է ունեցել վրաերթ։ Տղամարդը նաև նշել էր, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։ Միաժամանակ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը պնդել էր, որ վրաերթն իրականացրել են ՔՊ-ի աջակիցները, իսկ տուժածները ընդդիմադիրներ են, որոնց թվում կան ծանր վիրավորներ։

Leave a comment