Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց աշխարհի առաջնության որակավորման փուլի C լիգայի 6-րդ խմբում։

Երրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը Երևանում 1:1 հաշվով ավարտեց Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը։

Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց Սվետլանա Ղարագյոզյան, իսկ 70-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը։

Կանանց Հայաստանի հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ հյուրընկալվելով Բելառուսի թիմին։

Leave a comment