https://arm.sputniknews.ru/20260205/baqvum-datapartecin-arcakhi-hajeri-inqnvorvoshman-iravunqy-lazarevjan-akumb-98481048.html
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարևյան ակումբ
Բաքվում դատապարտեցին Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարևյան ակումբ
Sputnik Արմենիա
Ռուս-Հայկական միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված բոլոր անձանց: 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T23:59+0400
2026-02-05T23:59+0400
2026-02-05T23:59+0400
բաքու
լազարյան ակումբ
հայ-ադրբեջանական
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253718_0:0:1500:844_1920x0_80_0_0_50ef9fb2511d772991f352daf1e6cbfb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստացի դատապարտեց տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Այս մասին ասվում է միջազգային «Լազարևյան ակումբի» հայտարարության մեջ, որը հրապարակել է ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:Նշվում է, որ ադրբեջանական ռազմական դատարանը Բաքվում հրապարակել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ընթացքում գերեվարված ԼՂՀ ղեկավարների դատավճիռները: ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման: Մյուս բոլորը, բացի պետական նախարար Ռուբեն Վարդանյանից, որի գործը, հակառակ նրա պահանջի, առանձնացվել է առանձին վարույթ՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում:«Դա հաշվեհարդար էր, դատաներկայացում, ոչ թե դատ։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել մինչև վերջին մարդը լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հայտարարության մեջ ։Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը»․ դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը:
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97253718_69:0:1401:999_1920x0_80_0_0_f60a25422071fef91c157bc0d929fe1e.jpg.webp
բաքու, լազարյան ակումբ, հայ-ադրբեջանական, գերի
բաքու, լազարյան ակումբ, հայ-ադրբեջանական, գերի
Ռուս-Հայկական միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտերում ապօրինի պահվող և ապօրինի դատապարտված բոլոր անձանց:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստացի դատապարտեց տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Այս մասին ասվում է միջազգային «Լազարևյան ակումբի» հայտարարության մեջ, որը հրապարակել է ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:
Նշվում է, որ ադրբեջանական ռազմական դատարանը Բաքվում հրապարակել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ընթացքում գերեվարված ԼՂՀ ղեկավարների դատավճիռները: ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման: Մյուս բոլորը, բացի պետական նախարար Ռուբեն Վարդանյանից, որի գործը, հակառակ նրա պահանջի, առանձնացվել է առանձին վարույթ՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
«Բաքվի այսպես կոչված արդարադատության մեղադրական նյութերը լի են առատ «անջատողականության», «ապօրինի զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտություններով, Ադրբեջանի, որի քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
«Դա հաշվեհարդար էր, դատաներկայացում, ոչ թե դատ։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել մինչև վերջին մարդը լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հայտարարության մեջ ։
Լազարյան ակումբում ուշադրություն են դարձրել նաև «ապշեցուցիչ զուգադիպությանը»․ դատավճիռը հրապարակվեց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը: