https://arm.sputniknews.ru/20260605/kartsum-enq-khndirnery-kkargavvorven-pvokhartgvortsnakharary-rd-artahanumneri-masin-103092681.html
Կարծում ենք՝ խնդիրները կկարգավորվեն․ փոխարտգործնախարարը՝ ՌԴ արտահանումների մասին
Կարծում ենք՝ խնդիրները կկարգավորվեն․ փոխարտգործնախարարը՝ ՌԴ արտահանումների մասին
Sputnik Արմենիա
Փոխարտգործնախարարի խոսքով՝ երբ ընտրության ժամանակը գա՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, հարցը լայն քննարկման կդրվի։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T19:38+0400
2026-06-05T19:38+0400
2026-06-05T19:41+0400
վահան կոստանյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
փոխնախարար
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622511_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b6089b618bc66870da3d7f7dbafd114.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանը ռուսական կողմի հետ մշտական երկխոսության մեջ է, և կառավարությունը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես՝ այս փուլում արտահանումներին վերաբերող, շուտով կլուծվեն։ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մեկնարկից առաջ news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։Լրագրողը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ մեծ ծավալի առևտրաշրջանառություն կա, արդյոք ԵՄ-ն ամեն ամիս աջակցությո՞ւն է տրամադրելու Հայաստանին՝ եղած բացը լրացնելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ԵՄ-ից 52 միլիոն եվրոն մեր երկրին տրվել է որպես աջակցություն տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացիայի համար, ուստի գումարները հենց դրան են ուղղվելու, իսկ ռուսական կողմի հետ լիահույս են կարգավորել խնդիրները։Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե ԵԱՏՄ առաջնորդները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ, Կոստանյանը ՀՀ անդամակցության սառեցման տարբերակը հավանական չի համարում, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են կայացվում, նշանակում է՝ Հայաստանը ևս դրան պետք է մասնակցի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622511_179:0:1600:1066_1920x0_80_0_0_1ea905b426fbe2a8c007a6577e4842c6.jpg.webp
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, փոխնախարար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
վահան կոստանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, փոխնախարար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Փոխարտգործնախարարի խոսքով՝ երբ ընտրության ժամանակը գա՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, հարցը լայն քննարկման կդրվի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանը ռուսական կողմի հետ մշտական երկխոսության մեջ է, և կառավարությունը կարծում է, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես՝ այս փուլում արտահանումներին վերաբերող, շուտով կլուծվեն։ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մեկնարկից առաջ news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ մեծ ծավալի առևտրաշրջանառություն կա, արդյոք ԵՄ-ն ամեն ամիս աջակցությո՞ւն է տրամադրելու Հայաստանին՝ եղած բացը լրացնելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ԵՄ-ից 52 միլիոն եվրոն մեր երկրին տրվել է որպես աջակցություն տնտեսության և արտահանման դիվերսիֆիկացիայի համար, ուստի գումարները հենց դրան են ուղղվելու, իսկ ռուսական կողմի հետ լիահույս են կարգավորել խնդիրները։
«Հայկական կողմից նման լարվածությունն օբյեկտիվ չի գնահատվում, երկրորդը՝ չկա որևէ միտում լարվածություն ստեղծելու ռուսաստանցի մեր գործընկերների հետ, և երրորդը՝ քանիցս հայտարարել ենք, որ Հայաստանն իր առջև նման ընտրություն չի դրել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ։ Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք մեր բարեփոխումները՝ ավելի մոտենալ ԵՄ-ին։ Այն փուլում, երբ կհասկանանք՝ հասել է որոշում կայացնելու պահը, հարցը լայն քննարկման կդրվի»,- նշեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե ԵԱՏՄ առաջնորդները մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց կստանան միավորմանը Հայաստանի անդամակցության հարցում գործողությունների տարբերակների վերաբերյալ, Կոստանյանը ՀՀ անդամակցության սառեցման տարբերակը հավանական չի համարում, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են կայացվում, նշանակում է՝ Հայաստանը ևս դրան պետք է մասնակցի։