«Մարտի 1–ի» գործով քրեական հետապնդում է հարուցվել մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ

Բաժանորդագրվել

Գորիկ Հակոբյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. 2008 թվականի «Մարտի 1–ի» գործով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ, որը մահացել է 2017 թվականին։ Այս մասին հայտնել է դատախազությունը։

«Հետապնդումը հարուցվել է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ հունիսի 4–ին Հանրայինի եթերում քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով պետք է երկար տարիներով բանտ նստի ու շատ արագ։ «Դա իմ հանձնառությունն է»,–պնդեց նա։

Նշենք, որ Գորիկ Հակոբյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։

Leave a comment