Ադրբեջանը հերքել է իր տարածքն Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար օգտագործելու վերաբերյալ․ CNN

Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական գործողությունների համար օգտագործելու կամ երկրում Իսրայելի ուժերի տեղակայման մասին պնդումները լիովին անհիմն են և վճռականորեն մերժվում են․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով CNN World կայքում հրապարակված հոդվածը։

Նա նշել է, թե հոդվածում ներկայացված պնդումներն Ադրբեջանն արդեն բազմիցս հերքել է, և պաշտոնական դիրքորոշումը նախապես ուղարկվել է CNN-ին՝ ի պատասխան նրա հարցումների։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «հանձնառու է տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարիդրացիական հարաբերությունների խթանմանը»։

Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 4 աղբյուրի, նշել էր, որ Իսրայելը գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում Իրանի հետ պատերազմի ընթացքում՝ որպես Մերձավոր Արևելքում գործող գաղտնի օբյեկտների ցանցի մաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment