Եվրոպական էլիտաները քաոս են հրահրում, որի մեջ փորձում են ներքաշել ավելի ու ավելի շատ երկրների․ Պուտինի ելույթը

Եվրոպական էլիտաները քաոս են հրահրում, որի մեջ փորձում են ներքաշել ավելի ու ավելի շատ երկրների, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

– Ռուսաստանը միշտ բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հավասար համագործակցությամբ։ Չնայած ճնշումներին՝  Ռուսաստանը մանևրելու տարածք է ստացել և ձեռք է բերել նոր խոստումնալի շուկաներ։

– Աշխարհը սահմանափակ թվով պետությունների շահերը սպասարկող հիերարխիկ մոդելից անցնում է բաշխված, բազմաբևեռ մոդելի։ Աճի կառուցվածքը փոխվում է գլոբալ հարավի նոր զարգացման կենտրոնների օգտին. սա օբյեկտիվ իրականություն է։ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ է տեսնում գլոբալ վերափոխման մեջ։ Աշխարհն ավելի արդար է դառնում, երբ տնտեսական աճը ընդգրկում է ավելի շատ երկրներ։

– Եթե նայեք համաշխարհային ՀՆԱ-ի դինամիկային հինգ տարվա ընթացքում, 49%-ը գալիս է BRICS երկրներից, մինչդեռ G7-ի ներդրումը կազմում է 18%։ Գնողական ուժի համարժեքությամբ BRICS-ի բաժինը համաշխարհային ՀՆԱ-ում արդեն հասել է մոտ 40%-ի, մինչդեռ G7-ինը կազմում է 29%-ից պակաս։

– Միջազգային առևտուրը դառնում է ավելի արդյունավետ, զարգանում են ազգային արժույթներով հաշվարկները, և բացվում են նոր տրանսպորտային միջանցքներ։ Գլոբալ առևտրային համակարգը դադարում է լինել արևմտյան կենտրոն։ Առևտրի համաշխարհային կազմակերպության քայքայումը հրահրվել է նույն մարդկանց կողմից, ովքեր այն ստեղծել են, այսինքն՝ Արևմուտքի կողմից։

– Արևմուտքը կորցրեց հետաքրքրությունը ընդհանուր առևտրային կանոնների նկատմամբ, երբ սկսեց «կորցնել» դրանք։  Եվրագոտու պետական ​​պարտքը աճել է մինչև ՀՆԱ-ի 81.7%-ը, մինչդեռ Ռուսաստանինը՝ 16.4%-ի։

Leave a comment