Աշխատակիցների հեռախոսներն առգրավել են, պահանջել գաղտնաբառերը. Armat Media-ի խմբագիր

Քաղաքականություն

Աշխատակիցների հեռախոսներն առգրավել են, պահանջել գաղտնաբառերը. Armat Media-ի խմբագիր

Armat Media լրատվական գործակալությունում քննչական գործողություններ են ընթանում։ Լրագրողների հետ զրույցում Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը նշեց, որ խմբագրություն են մուտք գործել առանց համազգեստի մի խումբ մարդիկ, ներկայացել են ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, իրենց ցույց են տվել դատարանի որոշում այն մասին, որ իրավունք ունեն խուզարկելու Armat Media-ի խմբագրությունը, գրում է Առավոտը։

«Առգրավել են իմ հեռախոսը, բոլոր աշխատակիցների հեռախոսները՝ այս պահի դրությամբ 11 հեռախոս, ներկայացրել են դատարանի որոշում, որ իրավունք ունեն այս հասցեում առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ, տարել են 2 համակարգիչ… Դատարանի որոշում էին ներկայացրել, որտեղ գրված էր, որ Armat Media-ի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքների մասնակցելու, նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ, խուզարկել են դարակները, և առաջինը հեռախոսներն ու համակարգիչներն են առգրավել։ Armat Media-ի աշխատանքը կաթվածահար է։ Մենք չենք կարող աշխատել, կայքն այս պահին չի կարող գործել, մենք չենք կարող ունենալ հաղորդումներ…»,- նշեց Աղավնի Սուքիասյանը։ 

Leave a comment