Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին

https://arm.sputniknews.ru/20260205/trampy-handes-e-ekel-rhs-i-erkaradzgman-pvokharen-nvor-hamadzajnagri-mshakman-ogtin-98480710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97981468_0:0:1464:1098_1920x0_80_0_0_c38cc1407ba0101129c37deda668b48a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, դոնալդ թրամփ

ամն, ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիր (ռհզկպ) , ռուսաստան, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Նրա խոսքով՝ գործող համաձայնագիրը լրամշակման կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի փոխարեն երկարաձգման փոխարեն նոր՝ կատարելագործված պայմանագրի մշակման օգտին: Նման հայտարարություն նա արել է իր «Truth Social» սոցցանցում։

«Մենք պետք է թույլ տանք մեր միջուկային փորձագետներին մշակել նոր՝ կատարելագործված և արդիականացված համաձայնագիր, որը ապագայում երկար կծառայի»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, «վատ է համաձայնեցվել» Միացյալ Նահանգների կողմից:

Այսօր ավելի վաղ «Axios»-ը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ևս կես տարով պահպանել դրա առանցքային դրույթները: Լրատվականի աղբյուրները նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 5-ին և իրավաբանորեն չի երկարաձգվի, սակայն կողմերը քննարկում են դրա հիմնական դրույթների ժամանակավոր կատարումը և նոր համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները: Վերջնական որոշումը, «Axios»-ի տվյալներով, պահանջում է երկու երկրների նախագահների հավանությունը:

Leave a comment