ՀՀ իշխանությունն ընկել է ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց կառավարում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն. Գալուզին

Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները։

«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և նախկին խորհրդային այլ երկրների և Ռուսաստանի միջև դարավոր կապերի խզումը, առաջին հերթին, կվնասի նրանց բնակչությանը։ Ավանդական փոխշահավետ տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերը կխզվեն, ինչպես արդեն տեղի է ունենում Մոլդովայում»,- ասել է նա։

Leave a comment