https://arm.sputniknews.ru/20260205/qaghaqacun-khvoshtangats-u-nvastacrats-vostikany-kdzerbakalvi-hh-datakhazutjun-98445567.html
Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. ՀՀ դատախազություն
Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. ՀՀ դատախազություն
Sputnik Արմենիա
Դեպքի մասին տեսանյութը համացանցում տարածվեց փետրվարի 3–ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T16:43+0400
2026-02-05T16:43+0400
2026-02-05T16:49+0400
ոստիկան
խոշտանգում
ցուցմունք
ձերբակալություն
հհ դատախազություն
քրեական գործ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_d038828033cc540cdc71dcdb092d6152.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրող Սյուսի Բադոյանի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ, քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։«Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսօր դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,– նշել են դատախազությունից:Այս հոդվածով նախատեսված է ազատազրկում՝ 4–8 տարի ժամկետով:Նշենք, որ այս դեպքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 4–ին համապատասխան գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_24325b6e97140c5190906063d4658c86.jpg.webp
ոստիկան, խոշտանգում, ցուցմունք, ձերբակալություն, հհ դատախազություն, քրեական գործ, հայաստան
ոստիկան, խոշտանգում, ցուցմունք, ձերբակալություն, հհ դատախազություն, քրեական գործ, հայաստան
Դեպքի մասին տեսանյութը համացանցում տարածվեց փետրվարի 3–ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսօր դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»,– նշել են դատախազությունից:
Այս հոդվածով նախատեսված է ազատազրկում՝ 4–8 տարի ժամկետով:
Նշենք, որ այս դեպքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փետրվարի 4–ին համապատասխան գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: