Ազովի ծովում նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումը ձեռնարկել է Կիևը. Գալուզին

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ փոխնախարարը ցավակցություն է հայտնել զոհված ադրբեջանցի ծովայինների հարազատներին ու մերձավորներին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռուսաստանում լավ գիտեն քաղաքացիական նավերին հարվածելու՝ Ուկրաինայի մարտավարության մասին։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Ազովի ծովում ԱԹՍ-ներով այսօրվա հարձակումը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ազովի ծովում հացահատիկ տեղափոխելու երկու նավերի վրա հունիսի 5-ի գիշերը անօդաչու սարքերի հարձակման արդյունքում զոհվել է Ադրբեջանի քաղաքացի 5նավաստի։ Երկու նավերի անձնակազմերում կային Ադրբեջանի 25 քաղաքացի։

«Մենք լավ գիտենք, թե ով է ծովային, օդային դրոններով հարձակվում խաղաղ քաղաքացիական նավերի վրա Սև ծովի, Միջերկրական ծովի ջրային տարածքներում… Սա բոլորի համար վտանգավոր է։ Այդպիսով իրականացվում են ահաբեկչության, զենքի ապօրինի մատակարարումներ», – ասել է նա:

Գալուզինը ցավակցություն է հայտնել զոհված ադրբեջանցի ծովայինների հարազատներին ու մերձավորներին։

Leave a comment