ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը

ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացումը․ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունիսի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընտրությունների դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության պատասխանատվության շրջանակն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում՝ անդրադառնալով Ոստիկանության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին։

Նշվել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ավարտել է ընտրական ցուցակների ճշգրտման և վերջնականացման աշխատանքները։ Միաժամանակ, Ոստիկանությունը ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում կիրականացնի ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգի պահպանումն ու ընտրական գործընթացի անխոչընդոտ ընթացքը։

—00—ՄԱ

Leave a comment