https://arm.sputniknews.ru/20260605/artasvovvor-vochinch-chka-ardjvoq-rd-tarber-qaghaqneric-depi-hh-chvertern-avelacel-en-te-voch-103066951.html
Արտասովոր ոչինչ չկա․ արդյոք ՌԴ տարբեր քաղաքներից դեպի ՀՀ չվերթերն ավելացել են, թե ոչ
Արտասովոր ոչինչ չկա․ արդյոք ՌԴ տարբեր քաղաքներից դեպի ՀՀ չվերթերն ավելացել են, թե ոչ
Sputnik Արմենիա
Հնարավոր է՝ վերջին շրջանում 1-2 չվերթեր ավելացված լինեն, բայց դա նորմալ երևույթ է, քանի որ ամառվա ամիսներին միշտ էլ թռիչքների ավելացում է լինում։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T14:34+0400
2026-06-05T14:34+0400
2026-06-05T14:37+0400
«զվարթնոց» օդանավակայան
չվերթ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանից դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ու հակառակ ողղությամբամեն օր չվերթեր կան, ու սա նորություն չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ներկայում թռիչքների արտասովոր ավելացում չկա, հնարավոր է՝ վերջին շրջանում 1-2 չվերթեր ավելացված լինեն, բայց դա նորմալ երևույթ է, քանի որ ամառվա ամիսներին միշտ էլ թռիչքների ավելացում է լինում։Նշենք, որ այսօր իշխանական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել էին «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակը՝ նշելով, թե ՌԴ տարբեր քաղաքներից մեծ թվով չվերթեր են իրականացվում վերջին օրերին։ Հատկանշական է, որ անգամ միացյալ իրականացվող չվերթերը (օրինակ՝ «Ազիմուտ» և «S7» ավիաընկերությունները համատեղ են չվերթ իրականացնում- խմբ․) ներկայացված են որպես առանձին։Բավական է ստուգել միայն «FlyOne» ավիաընկերության ամառային ամիսների չվացուցակներն բջջային հավելվածում ու կտեսնենք, որ ամեն օր Երևանից ու հակառակ ողղությամբ թռիչքներ կան դեպի Մոսկվա, Կրասնոդար, շաբաթական մի քանի անգամ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ և այսպես շարունակ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
«զվարթնոց» օդանավակայան, չվերթ, հայաստան, ռուսաստան
«զվարթնոց» օդանավակայան, չվերթ, հայաստան, ռուսաստան
Հնարավոր է՝ վերջին շրջանում 1-2 չվերթեր ավելացված լինեն, բայց դա նորմալ երևույթ է, քանի որ ամառվա ամիսներին միշտ էլ թռիչքների ավելացում է լինում։
«Ամռան ամիսներին նաև այնպիսի ուղղություններով են չվերթեր լինում, որ այլ ամիսներին չկան, օրինակ, դեպի Մոնտենեգրո, կանոնավոր չվերթերին նաև չարտերայիններն են ավելանում»,- հայտնեցին կոմիտեից։
Նշենք, որ այսօր իշխանական որոշ ԶԼՄ-ներ հրապարակել էին «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակը՝ նշելով, թե ՌԴ տարբեր քաղաքներից մեծ թվով չվերթեր են իրականացվում վերջին օրերին։ Հատկանշական է, որ անգամ միացյալ իրականացվող չվերթերը (օրինակ՝ «Ազիմուտ» և «S7» ավիաընկերությունները համատեղ են չվերթ իրականացնում- խմբ․) ներկայացված են որպես առանձին։
Բավական է ստուգել միայն «FlyOne» ավիաընկերության ամառային ամիսների չվացուցակներն բջջային հավելվածում ու կտեսնենք, որ ամեն օր Երևանից ու հակառակ ողղությամբ թռիչքներ կան դեպի Մոսկվա, Կրասնոդար, շաբաթական մի քանի անգամ՝ դեպի Սանկտ Պետերբուրգ և այսպես շարունակ։