Եվրոպան հետաքրքրված է Ռուսաստանի հետ երկխոսությամբ՝ անվտանգության հարցերը լուծելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք բոլորս հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ երկխոսություն կառուցելով ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի շուրջ, այլ կերպ ասած՝ մեր սեփական անվտանգության քաղաքականության, մեր բարիդրացիական քաղաքականության և, իհարկե, Ուկրաինայի շահերի պաշտպանության հարցում», – նշել է Ֆրանսիայի առաջնորդը Չեռնոգորիայում։