Հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն է գցել ընտրական մասնակցության շեմը. Մարուքյան

https://arm.sputniknews.ru/20260605/hakakvorupcivon-kvomitei-npatakn-e-gcel-yntrakan-masnakcutjan-shemy-maruqjan-103063897.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102350796_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a05c84fcdbc68461d02b724c6691f1e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, էդմոն մարուքյան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն

հայաստան, էդմոն մարուքյան, նիկոլ փաշինյան, ձերբակալություն

Բաժանորդագրվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սարգսյանից դեռ որևէ դիմում չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այսօր առավոտից ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններն ու կալանավորումները երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մի շարք հայտարարությունների հետևանք են։ Ազգային ժողովի շենքի մոտ նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Չգիտեմ` նկատեցիք, թե չէ` Փաշինյանը, դիմելով ներկա գտնվող մի շարք ուժերի, ասում էր, որ բազմիցս քննարկել են, թե ինչպես պետք է մի շարք այլ քաղաքական ուժերի հանեն ընտրապայքարից։ Միաժամանակ Փաշինյանն ասում է, որ դա ինքը չի անի, այլ թող մյուս ուժերը գնան, դիմեն ԿԸՀ. եթե ինքը դա անի, կասեն` վախեցավ։ Լույսը բացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվում է այդ պրոցեսը, ու չի բացառվում, որ կոմիտեն գործընթաց սկսի` երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ մեկին հանելու համար ընտրապայքարից։ Ինչի՞ համար են դա անելու. նրանք տեսնում են, որ նաև մեր շնորհիվ ընտրական մասնակցությունն աճել է ու շատ բարձր է»,– հայտարարեց Մարուքյանը։

Ըստ նրա` Հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն է գցել ընտրական մասնակցության շեմը, իսկ դա հնարավոր է անել միայն ինչ–որ ուժի ընտրապայքարից հանելով, որ դեպրեսիա լինի, մարդիկ չգնան ընտրական տեղամաս, իսկ իշխանությունն էլ մոբիլիզացված իր ընտրազանգվածը բերի ու հաղթի։

Հիշեցնենք` երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանում երկու արևմտամետ ուժեր պնդում էին, թե պետք է կիրառվի «Մոլդովական մոդելը», որպեսզի թույլ չտրվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին։ Մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այդ մասին այսօր` հունիսի 5–ին, գրավոր դիմելու է ԿԸՀ։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սարգսյանից դեռ որևէ դիմում չեն ստացել։

Leave a comment