ԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 93,5%-ի

https://arm.sputniknews.ru/20260605/eatm-um-parenajin-inqnabavutjan-makardaky-hasel-e-935-i-103062016.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90390138_309:0:2229:1440_1920x0_80_0_0_82b0eb54845b314c9925f5a2f00b3a69.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրասիական տնտեսական միություն (եատմ), գոհար բարսեղյան, գյուղատնտեսություն, գյուղմթերք

եվրասիական տնտեսական միություն (եատմ), գոհար բարսեղյան, գյուղատնտեսություն, գյուղմթերք

Բաժանորդագրվել

Այժմ գործարկման է պատրաստվում ԵԱՏՄ երկրների արտադրական շղթաների և նոր արտադրությունների աջակցության ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 93,5%-ի, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։

«Մեկ տասնամյակի ընթացքում ԵԱՏՄ-ում գյուղմթերքի արտադրությունն աճել է 1,3 անգամ, իսկ երկրների միջև փոխադարձ առևտուրը (գյուղմթերքի) աճել է գրեթե 3 անգամ։ Ընդհանուր տնտեսական ներուժը գնահատվում է 3 տրիլիոն դոլար և Եվրասիական տնտեսական միության երկրներին թույլ է տալիս մեծացնել արտահանման ներուժը»,-Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է Բարսեղյանը, նրա խոսքերը մեջբերում է «Беларусь сегодня» պարբերականը։

ԵՏՀ նախարարը հավելել է, որ երկրների արտադրական ավանդույթների և իրավասությունների համադրումը թույլ է տալիս ապահովել արդյունավետ փոխլրացում և ամբողջությամբ բացահայտել «հնգյակի» երկրների կոոպերացիոն ներուժը։

«Արտադրական խորը շղթաների և նոր արտադրությունների ստեղծման խթանմանը կօգնի աջակցության իրական միջոցը, որն այժմ պատրաստվում է գործարկման։ Ընդամենը մի քանի օր առաջ Աստանայում մեր պետությունների ղեկավարները ստորագրեցին հիմնային փաստաթղթերը՝ փոփոխություններ մտցնելով պայմանագրում (ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական համալիրի նախագծերին աջակցության ֆինանսավորման վերազգային մեխանիզմի մասին)», -ընդգծել է նա։

Օրեր առաջ Աստանայում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրեցին հիմնարար փաստաթղթեր՝ փոփոխություններ կատարելով պայմանագրում (ԵԱՏՄ-ում ԱԱՀ նախագծերի աջակցության ֆինանսավորման վերազգային մեխանիզմի մասին)։

Leave a comment