https://arm.sputniknews.ru/20260605/glkhavvor-khndiry-voch-te-ajn-e-vor-khndir-unenq-ajl-vor-khndir-lutsvogh-chunenq-arman-tatvojan-103062213.html
Գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ խնդիր ունենք, այլ որ խնդիր լուծող չունենք․ Արման Թաթոյան
Գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ խնդիր ունենք, այլ որ խնդիր լուծող չունենք․ Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Թաթոյանը հայտնեց, որ վերջերս էլ միջազգային ատյաններում Վարդենիսին վերաբերող գանգատներ է ներկայացրել։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T13:37+0400
2026-06-05T13:37+0400
2026-06-05T13:37+0400
հայաստան
արման թաթոյան
վարդենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725231_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca713bfd6689ddf2a1c7a190043995c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ խնդիրները լուծող չկա։ Այսօր Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա լուծել խնդիրները։«Ժամանակին Վարդենիսը խաչմերուկ էր, երբ մարդիկ Արցախ էին գնում, այստեղ կանգ էին առնում։ Խորհրդային տարիներին էլ եղել է զարգացած, ինչպես մեր վարդենիսցիներից մեկն ասաց, պահել է ամբողջ հանրապետությունը»,- ասաց Թաթոյանը։Նա շեշտեց, որ Վարդենիսը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և հիշեցրեց, որ այստեղ բազմիցս եղել է փաստահավաք առաքելություն իրականացնելիս, երբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր ու խնդիրների մասին լավ գիտի։«Ես միջազգային բոլոր ատյաններում միշտ ներկայացրել եմ Վարդենիսի հարցերը, վերջերս էլ և՛ միջնորդություններ, և՛ Մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել Վարդենիսին վերաբերող»,- ասաց Թաթոյանը։Խոստացավ, որ ամեն ինչ արվելու է միջազգային օրակարգում մեզ հուզող հարցերը ներառելու համար։
վարդենիս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725231_121:0:1544:1067_1920x0_80_0_0_bf23baaabd78afc4db629006651d16f6.jpg.webp
հայաստան, արման թաթոյան, վարդենիս
հայաստան, արման թաթոյան, վարդենիս
Թաթոյանը հայտնեց, որ վերջերս էլ միջազգային ատյաններում Վարդենիսին վերաբերող գանգատներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ խնդիրները լուծող չկա։ Այսօր Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա լուծել խնդիրները։
«Ժամանակին Վարդենիսը խաչմերուկ էր, երբ մարդիկ Արցախ էին գնում, այստեղ կանգ էին առնում։ Խորհրդային տարիներին էլ եղել է զարգացած, ինչպես մեր վարդենիսցիներից մեկն ասաց, պահել է ամբողջ հանրապետությունը»,- ասաց Թաթոյանը։
Նա շեշտեց, որ Վարդենիսը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի, և հիշեցրեց, որ այստեղ բազմիցս եղել է փաստահավաք առաքելություն իրականացնելիս, երբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր ու խնդիրների մասին լավ գիտի։
«Ես միջազգային բոլոր ատյաններում միշտ ներկայացրել եմ Վարդենիսի հարցերը, վերջերս էլ և՛ միջնորդություններ, և՛ Մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել Վարդենիսին վերաբերող»,- ասաց Թաթոյանը։
Խոստացավ, որ ամեն ինչ արվելու է միջազգային օրակարգում մեզ հուզող հարցերը ներառելու համար։