«Փաշինյանը այլևս չունի իշխանությունը պահելու այլ ճանապարհ, քան հայկական ինքնության ու իրականության հետեւողական ապաբարոյականացում»





Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ զոհաբերել Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն է զոհաբերված եղել ղարաբաղյան շարժմանը, ասում է վարչապետ Փաշինյանը Հանրային բանավեճի ընթացքում:

 Պատկերացնո՞ւմ եք իրադրության ապաբարոյականության, բարոյազրկվածության աստիճանը: Ինչի՞ համար է դա անում Նիկոլ Փաշինյանը: Որովհետեւ Ալիև՞ն է պահանջում, թե՞ Էրդողանը, թե՞ Թրամփը, Ուրսուլան կամ Մակրո՞նը, թե՞ Պուտինը:

Ոչ, ոչ մեկը: Դա պահանջում է իշխանությունը պահելու խնդիրը: Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը գնում է հայկական ինքնության ու իրականության բարոյազրկման: Սրա մասին եմ խոսում հետեւողականորեն, որ Նիկոլ Փաշինյանը այլեւս չունի իշխանությունը պահելու այլ ճանապարհ, քան հայկական ինքնության ու իրականության հետեւողական ապաբարոյականացումը:

 

 

Հետեւաբար, կրկնում եմ, ընտրական գիծը անցնում է այլեւս ոչ թե քաղաքական, այլ բարոյական գծով»:




դիտվել է 248 անգամ

Leave a comment