ՔԿ-ն հաստատեց․ «Armat Media» լրատվական գործակալությունում խուզարկություններ են

ՔԿ-ն հաստատեց 24News-ի տեղեկությունը, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում «Armat Media» լրատվական գործակալությունում:

Քրեական վարույթի շրջանակում «Armat Media»-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն: Այս մասին մեզ հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, քննչականը առգրավվել էլ է անգամ լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, որը եթեր վարելիս է եղել, խաթարվել է նկարահանման ընթացքը:

Քիչ առաջ լրատվական կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում պարզապես անթույլատրելի է, ազատ խոսքի դեմ արշավ է սա»:

Այս գրառումից հետո մեր գործընկերներից և ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում:

—00—ԼԱ

Leave a comment