Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Գնացքը կմեկնի ժամը 14:00-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բելաջարի» կայարանից։ Այնուհետև գնացքը «Բյոյուկ-Կյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։
Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ ՌԴ-ից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։