ՀՀ ղեկավարությունը դեպի ԵՄ գնալու օրենքից հետո պետք է պատասխան տա իր խոսքերի համար. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260605/hh-ghekavarutjuny-depi-em-gnalu-orenqic-hetvo-petq-e-pataskhan-ta-ir-khvosqeri-hamar-lavrvov-103055164.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_49:0:849:600_1920x0_80_0_0_6aae6bea9c9d49ab5f388a2925780af1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան

Բաժանորդագրվել

Ռուսաստանի արտգործնախարարը ոչ ժողովրդավարական է համարում այն, որ Երևանը մտադիր է երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվե հայտարարել միայն այն ժամանակ, երբ «արդեն վերջնական պետք կլինի պատասխան տալ Եվրամիությանը»։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը դեպի ԵՄ երկրի շարժվելու մասին օրենքի ընդունմամբ «հարցը կտրուկ է դրել» և այժմ պետք է «պատասխան տա խոսքերի համար»։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ անցնում է ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Եվրամիության «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կաղապարի փորձությունը։

Լավրովը նաև հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «պարտավոր է այլընտրանք տրամադրել», իսկ որոշողը լինելու է Հայաստանի ժողովուրդը։

«Եթե այդպես է, ապա պետք է ցույց տալ այդ այլընտրանքները և հանրաքվե հայտարարել։ Արդեն ընդունվել է դեպի Եվրոպական միություն պաշտոնական շարժ սկսելու մասին օրենքը։ Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,-նշել է Լավրովը։

Ռուսաստանը, նրա խոսքով, կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։

Leave a comment