Տիրան Խաչատրյանին հերթական մեղադրանքն է առաջադրվել

Բաժանորդագրվել

Մեղադրանքն առաջադրվել է ենթադրաբար 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին հերթական մեղադրանքն է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսուքյան իր էջում։

«Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե 2023թ. սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Ընդ որում` 3 տարի շարունակ (2023 թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո օրեր առաջ է միայն հապճեպ որոշում կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը։

Հարությունյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական ռեպրեսիաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին 2025 թվականի հունվարին մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Նրան հունվարի 5-ին կալանավորել էին, ապա փետրվարի 18-ին խափանման միջոցը փոխվել էր. կիրառվել էր 10 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։

Leave a comment