Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Խորվաթիայի Մակարսկա քաղաքում ընթացող WTA-125 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը մրցել է 113-րդ ռակետ, չեխ Դոմինիկա Սալդկովայի հետ ու կամային հաղթանակի հասել երեք սեթում՝ 3։6, 7։6, 6։3։ Պայքարը տևել է 2 ժամ 29 րոպե։

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի 265-րդ ռակետ, չեխ Բարբարա Պալիկովայի հետ։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար է։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 321-րդ տեղը։

Leave a comment