https://arm.sputniknews.ru/20260604/pashinjany-hraparakum-hnchats-adrbejaneren-teqstn-amvotali-patmakan-iradardzutjun-anvanec-103040474.html
Փաշինյանը հրապարակում հնչած ադրբեջաներեն տեքստը «խայտառակ իրադարձություն» անվանեց
Փաշինյանը հրապարակում հնչած ադրբեջաներեն տեքստը «խայտառակ իրադարձություն» անվանեց
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ 300 հազար ադրբեջանցիների մասին առաջին անգամ իրենց քաղաքական ուժը չի խոսել, այդ մասին… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T23:10+0400
2026-06-04T23:10+0400
2026-06-04T23:17+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103039744_0:0:2186:1230_1920x0_80_0_0_66b2d52d6c493efd9e6d9ce78512cdaa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ադրբեջաներեն տեքստը անվանեց «խայտառակ պատմական իրադարձություն»։ Նա այդ մասին խոսեց Հանրային հեռուստատեսության եթերում անցկացվող բանավեճի ժամանակ։Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» նախընտրական մեծ հանրահավաքի ժամանակ քաղաքացիները մասնակցեցին ի աջակցություն «Սաֆարովի կանխարգելման օրենքի» ստորագրահավաքին։ Հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակ, որը ներկայացնում էր, թե ինչ կլինի, եթե 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան։Ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ 300 հազար ադրբեջանցիների մասին առաջին անգամ իրենց քաղաքական ուժը չի խոսել, այդ մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության` 2026 թ․ հաշվետվությունում։«Հաշվետվությունում գրված է՝ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո՝ խաղաղության ստորագրումից հետո, ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»,- հայտարարեց Կարապետյանը՝ ցույց տալով ԱՀԾ զեկույցը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103039744_192:0:1832:1230_1920x0_80_0_0_a4b0db35b52007f44518ed3a2b436558.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան
հայաստան, նիկոլ փաշինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, նարեկ կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ 300 հազար ադրբեջանցիների մասին առաջին անգամ իրենց քաղաքական ուժը չի խոսել, այդ մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հաշվետվությունում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ադրբեջաներեն տեքստը անվանեց «խայտառակ պատմական իրադարձություն»։ Նա այդ մասին խոսեց Հանրային հեռուստատեսության եթերում անցկացվող բանավեճի ժամանակ։
«Տեղի է ունեցել խայտառակ պատմական իրադարձություն` քաղաքական ուժերից մեկը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ, տեքստ է միացրել՝ ՀՀ իշխանություններին մեղադրելով 300 000 ադրբեջանցի բերելու մտադրության մեջ։ Բանավեճի մասնակցի հայրիկի կուսակցությունը 2021 թվականի նախընտրական քարոզչության ընթացքում նույն տրյուկն է օգտագործել` ասելով՝ եթե ՔՊ-ի օգտին քվեարկեք, ադրբեջանցիներ են գալու Հայաստանում ապրելու` մասնավորապես կենտրոնանալով Սևանի արևելյան ափի վրա։ Այսօր քանի՞ ադրբեջանցի է ապրում։ Մենք այդ թեման փակել ենք, այդ թեման չկար, իրենք բացում են, ու իրենք ադրբեջանական խոսք են միացնում Երևանի Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց Փաշինյանը։
Ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ 300 հազար ադրբեջանցիների մասին առաջին անգամ իրենց քաղաքական ուժը չի խոսել, այդ մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության` 2026 թ․ հաշվետվությունում։