https://arm.sputniknews.ru/20260604/zelenskin-bac-namak-e-grel-putinin-arajarkelvov-dadarecnel-hakamartutjuny-103039636.html
Զելենսկին բաց նամակ է գրել Պուտինին՝ առաջարկելով դադարեցնել հակամարտությունը
Զելենսկին բաց նամակ է գրել Պուտինին՝ առաջարկելով դադարեցնել հակամարտությունը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կայքում հրապարակել է բաց նամակ, որում առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T22:59+0400
2026-06-04T22:59+0400
2026-06-04T23:04+0400
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98289960_0:108:3072:1836_1920x0_80_0_0_4eb0f09ba4717b22ff17d062791c1d54.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կայքում հրապարակել է բաց նամակ, որում առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել հակամարտությունը։Ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կգտնի Ուկրաինայում նրանց, ովքեր կստորագրեն խաղաղության պայմանագիր, եթե Կիևը համաձայն լինի։Նա հիշեցրել է, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է ուղիղ երկու տարի առաջ, և Ռուսաստանը փաստաթղթեր կստորագրի միայն օրինական ներկայացուցիչների հետ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98289960_78:0:2809:2048_1920x0_80_0_0_ed8c288e9b087238bbbd8603a2d4c5d2.jpg.webp
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կայքում հրապարակել է բաց նամակ, որում առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել հակամարտությունը։
«Ուկրաինան առաջարկում է դադարեցնել մեր և ձեր միջև պատերազմը», – ասվում է նամակում։
Ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կգտնի Ուկրաինայում նրանց, ովքեր կստորագրեն խաղաղության պայմանագիր, եթե Կիևը համաձայն լինի։
Նա հիշեցրել է, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է ուղիղ երկու տարի առաջ, և Ռուսաստանը փաստաթղթեր կստորագրի միայն օրինական ներկայացուցիչների հետ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։