Թրամփի առաջարկները կարող են խաղաղության պայմանավորվածությունների հիմք դառնալ. Պուտին

Բաժանորդագրվել

Պուտինը նշել է, որ Թրամփն անկեղծորեն շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները կարող են հիմք դառնալ ապագա խաղաղության պայմանավորվածությունների համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես այդ մասին արդեն խոսել եմ, Թրամփի առաջարկները միանգամայն կարող են դրվել խաղաղության պայմանավորվածությունների հիմքում», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ առաջնորդի առաջարկները ենթադրում են կողմերի փոխադարձ զիջումներ։

«Դրանք առաջարկներ են, որոնք փոխզիջում են պահանջում, ընդ որում՝ զիջումներ ինչպես մի երկրի, այնպես էլ մյուսի համար»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։

«Կարծում եմ, որ նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։ Այո, նա ինքն էլ է արդեն հրապարակավ խոսել այդ մասին»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-ից 6-ը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment