Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.06.2026 | 22:10

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը լքել է Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող «Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճի տաղավարը։

Նախքան հեռանալը՝ նա կոչ է արել քաղաքացիներին հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության, իսկ բազմամարդ բանավեճի ձևաչափը որակել է որպես անարդյունավետ։

«Անցած երկու դեբատները ցույց տվեցին, որ այս ֆորմատը էֆեկտիվ չէ, և այն ի վերջո վերածվում է բենեֆիսի՝ բալագանի էլեմենտներով։ Այնինչ ես համոզված եմ, որ այստեղ յուրաքանչյուր իրական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ տետ-ա-տետ բանավեճի ժամանակ վստահաբար կարող է բմբլահան անել իշխանության ներկայացուցիչներին»,- հայտարարել է Մարությանը։

Այնուհետև նա ուղիղ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարո՛ն Փաշինյան, հրավիրում եմ ձեզ տետ-ա-տետ բանավեճի. կարող է լինել վաղը, ձեր ուզած ժամին, ձեր ուզած վայրում… կարող ենք բանավիճել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment