«Օրեշնիկի» մարտական կիրառում դեռ չի եղել, հարվածել են արդյունքը տեսնելու համար. Պուտին

https://arm.sputniknews.ru/20260604/oreshniki-martakan-kirarum-der-chi-eghel-harvatsel-en-ardjunqy-tesnelu-hamar-putin-103036800.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

“Ежемесячные потери ВСУ составляют 40 тысяч человек” — Путин

Sputnik Արմենիա

“Ежемесячные потери ВСУ составляют 40 тысяч человек” — Путин

2026-06-04T22:30+0400

true

PT1M27S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103033133_240:0:1680:1080_1920x0_80_0_0_9d87b8c68b5a33b1c776ac47a9abe404.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, «օրեշնիկ» հրթիռային համակարգ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, ուկրաինա, «օրեշնիկ» հրթիռային համակարգ, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ռուսական զորքն ամեն օր առաջ է շարժվում ռազմական հատուկ գործողության գոտում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մինչ օրս Ուկրաինային «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով ոչ մի մարտական հարված չի հասցվել։ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա պարզաբանել է, որ ռուսական բանակը նորագույն միջին հեռահարության բալիստիկ հրթիռային համալիրով հարվածել է այնտեղ, որտեղ հարմար էր տեսնել արդյունքը. Բելայա Ցերկով բնակավայրի ուղղությամբ «Օրեշնիկի» կիրառումից հետո այնտեղ են թռել անօդաչու թռչող սարքերը, որոնք իրականացրել են օբյեկտիվ վերահսկողություն։

«Ձեզ մի մեծ ռազմական, պետական գաղտնիք բացեմ` պարզապես հարվածել ենք այնտեղ, որտեղ հարմար էր տեսնել արդյունքները։ Սա վերաբերում է և՛ Բելայա Ցերկովին, և՛ առավել ևս վերաբերում է ԴԺՀ-ի շրջանին՝ հիմնական ամրացված շրջանի պարագծում։ Հետո մեր անօդաչուները թռան այնտեղ՝ այդ մարագի մոտ, որին հարվածել էինք, ու պարզապես նայեցին, թե ինչպես են ընկել առանձնացող մարտագլխիկները։ Հաշվարկել են միլիմետրի ճշգրտությամբ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերն ամեն օր առաջ են շարժվում ռազմական հատուկ գործողության գոտում։ Վերջին ամսվա ընթացքում ռուսական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել մոտ 2,4 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Ռուսաստանը վերահսկում է ԼԺՀ տարածքի 100%-ը, ԴԺՀ տարածքի ավելի քան 85%-ը և Զապորոժիեի մարզի տարածքի 80%-ը։

«Միայն վերջին շրջանում, հիմա չեմ նշի բնակավայրերի քանակը, որովհետև վախենում եմ սխալվելուց, բայց ռուսական բանակը մոտավորապես 2 440 քառակուսի կիլոմետր տարածք վերցրել է իր վերահսկողության տակ»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ ռուս ժողովրդի հայրենասիրությունն ու կամքը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու գլխավոր պայմանն են։

«Կա ևս մի բան, որն ամենակարևորն է` կա ռուս ժողովրդի հայրենասիրությունն ու կամքը, որը գլխավոր պայմանն է ռազմական հատուկ գործողության բոլոր նպատակներին ու խնդիրներին հասնելու համար»,- ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խնդիրները հանգեցնում են Ուկրաինայի կողմից տարածքների կորստի։ Տարեսկզբից ի վեր ուկրաինական զինուժի դասալիքների թիվը մոտ 60 հազար է։ Ուկրաինայի ԶՈւ-ի թիվը վերջին շրջանում կրճատվել է 100 հազարով, ամսական կորուստները կազմում են շուրջ 40 հազար մարդ։

Միևնույն ժամանակ Ուկրաինան չունի ՀՕՊ, առանձին տարրեր կան, բայց ՀՕՊ համակարգ չկա։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայում մարդկանց փողոցներում որսում են թափառող շների պես և ուժով խցկում բանակ։

Այդուհանդերձ, ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահը, Ուկրաինայի հակամարտությունը արագ կհասնի իր բնական հանգուցալուծմանը, եթե Կիևը համաձայնի այն փոխզիջումներին, որոնք քննարկվել են Անկորիջում։

«Այն փոխզիջումներին, որոնց մասին մենք խոսել ենք Անկորիջում, Ռուսաստանը համաձայն է։ Պետք է, որ այդ փոխզիջումներին համաձայնի նաև ուկրաինական կողմը, և հակամարտությունը արագ կհասնի իր բնական ավարտին»,-հանդիպման ընթացքում ասել է Պուտինը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի «Էքսպոֆորում» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնում։ 2026 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Պրագմատիկ երկխոսությունը՝ ուղի դեպի կայուն ապագա»։ Գործարար ծրագրին մասնակցել են իշխանության և բիզնեսի ներկայացուցիչներ ավելի քան 110 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ Ռուսաստանից։

Եվրոպայի արձագանքներից պարզ է դառնում, թե որքան թանկ է «Օրեշնիկը» ՌԴ–ի համար. Պեսկով

Leave a comment