Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա

Քաղաքականություն

04.06.2026 | 20:53

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախընտրական հիմնադրամների հաշվետվությունները։

Մայիսի 27-ի դրությամբ նախընտրական արշավին ներկայում մասնակցող 18 ուժերի հիմնադրամների մուտքերը կազմել են 1 մլրդ 239․8 մլն դրամ, որից ծախսել են 1 մլրդ 39․6 մլն դրամ։

Նախընտրական հիմնադրամից ամենաշատ մուտքերն ու ծախսերը ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 530․5 մլն դրամ մուտքեր և 505․4 մլն դրամ ծախսեր, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 330 մլն դրամ մուտքեր և 184․8 մլն դրամ ծախսեր, «Հայաստան» դաշինքը՝ 124․3 մլն դրամ մուտքեր և 119․9 մլն դրամ ծախսեր, և «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը՝ 100․5 մլն դրամ մուտքեր և 86․6 մլն դրամ ծախսեր։ 

 Հիշեցնենք, որ նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է։

Գայանե Խաչատրյան

Leave a comment