29–ամյա տղամարդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իր վարած Mercedes–ով «Մեգամոլ»–ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 85–ամյա քաղաքացուն
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ փետրվարի 4–ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սյունիքի մարզի բնակիչ 29–ամյա Գ․ Է․–ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին։
29–ամյա վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է Երևանի շտապ օգնություն։ Վրաերթի ենթարկված տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։
Քննիչի որոշմամբ, 29–ամյա տղամարդը ձերբակալվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։