Հոջկինի լիմֆոման քաղցկեղի մի տեսակ է, որն ախտահարում է մանրէների դեմ պայքարող իմունային համակարգի բաղկացուցիչ մաս կազմող ավշային համակարգը:
Հոջկինի լիմֆոմայի ժամանակ արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) մի տեսակը` լիմֆոցիտները սկսում են անկառավելի կերպով բազմանալ՝ առաջացնելով ամբողջ օրգանիզմում ավշային հանգույցների այտուցվածություն և աճ:
Հոջկինի լիմֆոման, որը նախկինում կոչվում էր Հոջկինի հիվանդություն, լիմֆոմայի երկու ընդհանուր դասերից մեկն է: Մյուսը ոչ հոջկինյան լիմֆոման է։
Հոջկինի լիմֆոմայի ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործումը հնարավորություն է տվել այս հիվանդությամբ բազմաթիվ մարդկանց, որ լիարժեք ապաքինվեն: Հոջկինի լիմֆոմա ունեցող մարդկանց պրոգնոզը (կանխատեսում) շարունակում է բարելավվել:
Հոջկինի լիմֆոմայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
Ձեր պարանոցի, թևատակերի կամ աճուկի ավշային հանգույցների անցավ այտուցվածություն
մշտական հոգնածություն
ջերմություն
գիշերային քրտնարտարդություն
չնախատեսված նիհարում
սաստիկ քոր
ալկոհոլ օգտագործելուց հետո ավշային հանգույցների ցավ: