ԵԽԽՎ պատվիրակությունը կժամանի Հայաստան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 անդամից բաղկացած պատվիրակությունը՝ Դամիեն Քոթիեի (Շվեյցարիա, ALDE) գլխավորությամբ, հունիսի 5-ից 8-ը կայցելի Հայաստան՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար։ Այս մասին հայտնում են ԵԽ-ից։
Հունիսի 7-ի քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում պատվիրակությունը կհանդիպի խորհրդարանում ներկայացված և չներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անդամների հետ։
Մայիսի 11-ին և 12-ին նախընտրական այցից հետո ԵԽԽՎ պատվիրակությունը հրապարակել էր հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 7–ին։