https://arm.sputniknews.ru/20260604/vor-depqum-e-vtshar-gandzvelu-hvormuzum-irani-pvokhartgvortsnakharary-manramasner-e-hajtnel-103014900.html
Ո՞ր դեպքում է վճար գանձվելու Հորմուզում. Իրանի փոխարտգործնախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞ր դեպքում է վճար գանձվելու Հորմուզում. Իրանի փոխարտգործնախարարը մանրամասներ է հայտնել
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վճարը գանձվելու է Օմանի հետ համատեղ ծառայությունների դիմաց: 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T17:53+0400
2026-06-04T17:53+0400
2026-06-04T17:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_ac02b081b25f05282c5020c49faef63b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը նախատեսում է նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով տարանցման ընթացքում մատուցված ծառայությունների, ոչ թե բուն տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում վճար գանձել անցման կամ տարանցման իրավունքի համար, խոսքը վերաբերում է Օմանի հետ համատեղ մատուցվող ծառայությունների դիմաց վճար գանձելուն։ Ծառայությունների ցանկում ներառված են նավիգացիոն և փրկարարական, անվտանգության ու պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրման (եթե այն փաստացի աղտոտվի) աշխատանքները»,- ասել է նա «Mehr» լրատվական գործակալությանը:Դիվանագետն ընդգծել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքին։
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_d2bf3368072fb3142e683082e9f2d267.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վճարը գանձվելու է Օմանի հետ համատեղ ծառայությունների դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Թեհրանը նախատեսում է նավերից վճար գանձել Հորմուզի նեղուցով տարանցման ընթացքում մատուցված ծառայությունների, ոչ թե բուն տարանցման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում վճար գանձել անցման կամ տարանցման իրավունքի համար, խոսքը վերաբերում է Օմանի հետ համատեղ մատուցվող ծառայությունների դիմաց վճար գանձելուն։ Ծառայությունների ցանկում ներառված են նավիգացիոն և փրկարարական, անվտանգության ու պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրման (եթե այն փաստացի աղտոտվի) աշխատանքները»,- ասել է նա «Mehr» լրատվական գործակալությանը:
Դիվանագետն ընդգծել է, որ դա չի հակասում միջազգային իրավունքին։