«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան–Ալիկանտե–Երևան չվերթը

Բաժանորդագրվել

Կանոնավոր չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօրվանից գործարկել է Երևան–Ալիկանտե–Երևան նոր երթուղով չվերթեր։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Դեպի իսպանական հայտնի հանգստավայր կանոնավոր թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։

Նշենք, որ օրեր առաջ ավիաընկերությունն ուղիղ չվերթեր գործարկեց դեպի Բաթումի։

Հիշեցնենք` 2021 թվականին հիմնադրված «FlyOne Armenia»–ի ավիապարկը բաղկացած է Airbus A320neo, Airbus A320 և Airbus A321 դասի օդանավերից։

Leave a comment