https://arm.sputniknews.ru/20260604/em-pahanjvov-hajvoc-ev-rusac-ekeghecinery-haraberutjunnery-chen-khzi-temi-nerkajacucich-103012263.html
ԵՄ պահանջով հայոց և ռուսաց եկեղեցիները հարաբերությունները չեն խզի. թեմի ներկայացուցիչ
ԵՄ պահանջով հայոց և ռուսաց եկեղեցիները հարաբերությունները չեն խզի. թեմի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Հոգևորականը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը միասնական դիրքորոշում ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ համագործակցության վերաբերյալ: 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T16:49+0400
2026-06-04T16:49+0400
2026-06-04T16:50+0400
հայ առաքելական եկեղեցի
ռուս ուղղափառ եկեղեցի
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1790/73/17907399_0:84:1601:984_1920x0_80_0_0_0dfd7e0e245f13d6078e09ace7f08260.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։Նա նշել է, որ բազմաթիվ հայ հոգևորականներ, այդ թվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հավատարիմ են եկեղեցիների միջև երկխոսության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:Եկեղեցիների միջև ներկա առողջ հարաբերությունները երկու առաջնորդների՝ Գարեգին Բ կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ավանդի շնորհիվ են: Մասնագետի խոսքով` խզել այդ հարաբերություններն անհնար է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը միասնական դիրքորոշում ունի նման համագործակցության վերաբերյալ:Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ որպես Եվրամիության հետ ինտեգրման պայման՝ ԵՄ ղեկավարությունը Երևանից պահանջում է լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերը: Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ում կեղծ մեղադրանքներ են նյութում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ, որպեսզի ՀՀ իշխանություններին հրահրեն լայնածավալ հետապնդումներ սկսել նրանց դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1790/73/17907399_88:0:1511:1067_1920x0_80_0_0_faa90ace86716072056fa012e97c9fe5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի, եվրամիություն
հայ առաքելական եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի, եվրամիություն
16:49 04.06.2026 (Թարմացված է: 16:50 04.06.2026)
Բաժանորդագրվել
Հոգևորականը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը միասնական դիրքորոշում ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ համագործակցության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։
«Երկխոսությունը արգելել չի հաջողվի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցին անջատ են պետությունից։ Եվ մենք չենք քննարկի նման առաջարկություններ, եթե դրանք լինեն: Դա բացառված է, քանի որ դավանանքի տեսակետից հետխորհրդային տարածքի բոլոր եկեղեցիներից հայոց եկեղեցուն ամենամոտը Ռուս ուղղափառ եկեղեցին է», – ասել է Պողոսյանը։
Նա նշել է, որ բազմաթիվ հայ հոգևորականներ, այդ թվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հավատարիմ են եկեղեցիների միջև երկխոսության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Եկեղեցիների միջև ներկա առողջ հարաբերությունները երկու առաջնորդների՝ Գարեգին Բ կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ավանդի շնորհիվ են: Մասնագետի խոսքով` խզել այդ հարաբերություններն անհնար է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասը միասնական դիրքորոշում ունի նման համագործակցության վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ որպես Եվրամիության հետ ինտեգրման պայման՝ ԵՄ ղեկավարությունը Երևանից պահանջում է լիակատար խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերը: Ծառայության տվյալներով՝ ԵՄ-ում կեղծ մեղադրանքներ են նյութում Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ, որպեսզի ՀՀ իշխանություններին հրահրեն լայնածավալ հետապնդումներ սկսել նրանց դեմ։