Խեղաթյուրված տրամաբանություն. Զախարովան հերքել է ՀՀ–ի նկատմամբ «սպառնալիքների» մեղադրանքը

https://arm.sputniknews.ru/20260604/kheghatjurvats-tramabanutjun-zakharvovan-herqel-e-hhi-nkatmamb-sparnaliqneri-meghadranqy-103009603.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103004325_304:0:1744:1080_1920x0_80_0_0_8bef3230639b9b0fdf9c87565a007331.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Մարիա Զախարովան պատասխանել է հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ հարցին

Մոսկվայում չեն հասկանում, թե ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք լինել, եթե Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին և հանդես է եկել որպես նրա անվտանգության երաշխավոր: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարացի են ԵՄ-ում հնչող այն պնդումները, թե հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումներն իբր պատիժ են Երևանի արևմտամետ կուրսի համար:

«Կոնկրետ ինչու՞մ ենք մենք մեզ սխալ դրսևորում։ Մենք վարել և շարունակում ենք վարել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և հայկական կողմի համար շատ շահեկան երկխոսություն, գործընկերություն և համագործակցություն: Ընդհանրապես Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ ի՞նչ սպառնալիքի մասին կարելի է խոսել, եթե մենք երկար տարիներ աջակցել ենք Հայաստանին և հանդես ենք եկել որպես նրա անվտանգության երաշխավոր»,- նշել է Զախարովան։

Մեկնաբանելով նման գնահատականները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Հայաստանին Ռուսաստանի և ԵԱՏՄ ուղեծրում պահելու համար Մոսկվայի կողմից իբր վարվող «մտրակի քաղաքականության» մասին հարցադրումը։

Դիվանագետի խոսքով՝ պետությունների միջև անխուսափելիորեն առաջանում են վիճելի հարցեր, սակայն դրանք պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով:

Նա «խեղաթյուրված տրամաբանություն» է անվանել այն պնդումները, թե իբր Ռուսաստանն իրեն ոչ պատշաճ է պահում Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանափակումներին, ապա դրանք, Զախարովայի խոսքով, սահմանվել են պաշտոնական կառույցների համապատասխան մեկնաբանություններով։

Նա նաև հիշեցրել է այն ծավալուն աջակցության մասին, որը Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ցուցաբերել է Հայաստանին բոլոր ուղղություններով՝ էներգետիկա, մշակույթ, մարդասիրական կապեր, առևտրի ոլորտ, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանքի և աշխատանքի համար հնարավորություններ են ստեղծվել, էներգառեսուրսները մատակարարվել են շահավետ պայմաններով:

«Երբ չկային հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումներ, ինչպե՞ս էին կոչում Մոսկվայի նման քաղաքականությունը։ Եթե հիմա խոսում են իբր պատժի մասին, ապա ի՞նչ էր դա՝ խրախուսա՞նք։ Թե՞ դա նորմ էր: Գուցե պարզապես երկկողմ հարաբերությունների նորմալ զարգացու՞մ»,- ասել է դիվանագետը։

Զախարովան տարակուսանք է հայտնել, որ ռուսական քաղաքականության քննադատները նման եզրույթներ չեն օգտագործում հենց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում:

«Ինչպե՞ս են այդ նույն մեկնաբաններն ու դիտորդները անվանում մեր երկրի դեմ սահմանված 35 հազար պատժամիջոցները։ Արդյոք նրանք դա անվանու՞մ են «մտրակի քաղաքականություն»: Հարցնու՞մ են, թե որքանով է նման քաղաքականությունն օբյեկտիվ, արդյոք այն պտուղ է տալիս, թե՞ գուցե արժեր անցնել «բլիթի քաղաքականության»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն դեմ է միակողմանի սահմանափակող միջոցներին: Նրա խոսքով` պատժամիջոցների, առավել ևս ապօրինի պատժամիջոցների կիրառումը, շրջանցելով միջազգային մեխանիզմները, ՌԴ-ի մեթոդը չէ։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան միշտ դեմ է եղել ցանկացած պետության նկատմամբ նման քաղաքականությանը, այդ թվում` այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ դեռ չէին սահմանվել:

Leave a comment