Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար

ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․

Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝

Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 770 դրամ,

Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 275 դրամ,

Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ,

Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ

Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:

Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝

Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,

Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,

Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,

Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:

Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

ՀՀ կառավարություն

Leave a comment