ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել

https://arm.sputniknews.ru/20260205/hh-n-u-ame-n-arevtri-ev-nerdrumneri-masin-hamadzajnagir-en-stvoragrel-98478186.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98474474_93:0:1577:1113_1920x0_80_0_0_e22621da6a901e524bd22d1a08abb50f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աբու դաբի, առևտուր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նիկոլ փաշինյան, հայաստան, համաձայնագիր

աբու դաբի, առևտուր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), նիկոլ փաշինյան, հայաստան, համաձայնագիր

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

«ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում կապերը»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն էլ կաևորել է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և միաժամանակ ընդգծել՝ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

«ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր»,- նշվում է հաղորդագրությունում։

Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկանում ենք, որ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով էր։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։

Leave a comment