https://arm.sputniknews.ru/20260604/ete-pashinjany-3rd-zhamketvov-yntrvi-da-khangecni-brnutjunneri-avelacmany-maruqjan-103000190.html
Եթե Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը. Մարուքյան
Եթե Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը. Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը համուզված է` իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T13:09+0400
2026-06-04T13:09+0400
2026-06-04T13:09+0400
էդմոն մարուքյան
«լուսավոր հայաստան» կուսակցություն
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102350796_0:63:1440:873_1920x0_80_0_0_0eddbae7f52369cead2cc07bf7a4a62e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը, կլինի դիկտատուրա։ Այդ մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որն իր կուսակցականների հետ միասին որոշել էր նախընտրական նախավերջին քարոզարշավն անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։Մարուքյանի խոսքով` 2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ ոստիկանապետը վարչապետն է և, ըստ այդմ, նա է թիվ մեկ պատասխանատու անձն այն բռնությունների ու հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տաբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։ «Սա ընտրովի արդարադատություն է. եթե իշխանության նկատմամբ ինչ–որ բան լինի, թեև իրենց նկատմամբ ոչ մի բան էլ չի եղել, այդ դեպքում արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, ինչ–որ տեսախցիկներ են ման գալիս, որ նայեն, տեսնեն` ով է, դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ անեն` մինչև այդ գործը փակեն, ծածկադմբոց անեն։ Խստիվ դատապարտում ենք այս գործելաոճը ու պահանջում ենք, որ կարգուկանոնի թիվ մեկ պատասխանատուն այս վայրագությունները հավաքի իր տեղը»,– հայտարարեց նա։Մարուքյանը ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային խորհրդարան կոմպրոմիսային վարչապետով։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102350796_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a05c84fcdbc68461d02b724c6691f1e7.jpg.webp
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ
էդմոն մարուքյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը համուզված է` իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային խորհրդարան կոմպրոմիսային վարչապետով։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Եթե Նիկոլ Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը, կլինի դիկտատուրա։ Այդ մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որն իր կուսակցականների հետ միասին որոշել էր նախընտրական նախավերջին քարոզարշավն անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։
«Հիբրիդային այսօրվա կիսաավտորիտար ռեժիմն այդ դեպքում դառնալու է ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Մենք արդեն տեսել ենք, թե 3–րդ ժամկետով ընտրվելն ինչերի կարող է հանգեցնել»,– նշեց նա։
Մարուքյանի խոսքով` 2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ ոստիկանապետը վարչապետն է և, ըստ այդմ, նա է թիվ մեկ պատասխանատու անձն այն բռնությունների ու հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տաբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։
«Սա ընտրովի արդարադատություն է. եթե իշխանության նկատմամբ ինչ–որ բան լինի, թեև իրենց նկատմամբ ոչ մի բան էլ չի եղել, այդ դեպքում արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, ինչ–որ տեսախցիկներ են ման գալիս, որ նայեն, տեսնեն` ով է, դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ անեն` մինչև այդ գործը փակեն, ծածկադմբոց անեն։ Խստիվ դատապարտում ենք այս գործելաոճը ու պահանջում ենք, որ կարգուկանոնի թիվ մեկ պատասխանատուն այս վայրագությունները հավաքի իր տեղը»,– հայտարարեց նա։
Մարուքյանը ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային խորհրդարան կոմպրոմիսային վարչապետով։