ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-8-ը կմասնակցի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները մնում է ՆԱՏՕ-ի անդամ, և մենք կմասնակցենք ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների հաջորդ հանդիպմանը։ Նախագահը կմասնակցի», – ասել է նա Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ։