ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել են , 2004 թվականից ի վեր գրանցվել է ամենացածր մակարդակը․Financial Times

Financial Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր պաշարները նվազել են ,2004 թվականից ի վեր գրանցվել է ամենացածր մակարդակը՝ վերջին շաբաթներին Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին։

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ մայիսի 29-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի նավթի և նավթամթերքների համատեղ պաշարները կրճատվել են 10,6 միլիոն բարելով՝ հասնելով 1,57 միլիարդ բարելի։ Սա վերջին 22 տարվա նվազագույն ցուցանիշն է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ից նավթի արտահանումը կտրուկ աճել է՝ օրական 4,4 միլիոնից հասնելով 5,8 միլիոն բարելի։ Ըստ Financial Times-ի, Ասիայի և Եվրոպայի գնորդները, որոնք կորցրել են Մերձավոր Արևելքից մատակարարումների մի մասը, ակտիվորեն անցում են կատարում դեպի ամերիկյան նավթ։

Financial Times-ի հրապարակման մեջ նաև մեջբերվում է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Բոբ ՄաքՆալլին, որը զգուշացրել է, որ եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կարող են հասնել մինչև 200 դոլարի՝ մեկ բարելի համար արդեն այս ամռանը, ինչը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել համաշխարհային տնտեսության համար։

Նրա գնահատմամբ՝ նման սցենարը կարող է բերել էներգետիկ շուկաների կտրուկ տատանումների և գլոբալ գնաճային ճնշումների աճի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment