Կփորձենք դիվերսիֆիկացնել մեր մատակարարումները, բայց անհնար է լիովին կտրվել ռուսական էներգիակիրներից․ Հունգարիայի վարչապետ

Անհնար է լիովին հրաժարվել ռուսական էներգամատակարարումից, ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը։

«Մենք կփորձենք դիվերսիֆիկացնել մեր մատակարարումները, բայց անհնար է լիովին կտրվել ռուսական էներգիակիրներից», – ասել է Հունգարիայի վարչապետը «Le Monde»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բուդապեշտը պետք է հրաժարվի ռուսական նավթից ու գազից։

Մադյարն ասել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո «ոչ ոք չի հետաքրքրվի նոր սառը պատերազմով, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»։ «Սա չի համապատասխանում ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ Մոսկվայի շահերին», – պարզաբանել է վարչապետը։

 

Leave a comment