Խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և կուսակցականների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է, որ այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և կուսակցականների բնակարանները:

Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու:

Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը:

Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք՝ որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև և բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ` մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment